Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով և հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 110-Ա որոշումը և 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած հողի աճուրդի արձանագրությունները.
1. Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի, 18-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 1/1 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0․01045 հա (կադաստրային ծածկագիր 10-042-0021-0001) նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, հողի աճուրդում հաղթող ճանաչված Արմեն Աշոտի Գաբրիելյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. 0․01045 հա հողի վաճառքի աճուրդում առաջարկված առավելագույն գինը՝ 197 820 (մեկ հարյուր իննսունյոթ հազար ութ հարյուր քսան) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: