Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետի ա. պարբերությունը և այն հանգամանքը, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2022 թվականին Հայաստանի Հանրապետության բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ (սուբվենցիա)՝
1. Տալ համաձայնություն Եղեգնաձոր համայնքի կողմից 2022 թվականին ներկայացվող, համայնքի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին.
1) Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Գլաձորյան փողոցի 380մ հատվածի, Կամոյի փողոցի 2-րդ նրբանցքի 210մ, Մոմիկի փողոցի I-ին նրբանցքի 270 մ, Կոմիտաս և Մյասնիկյան փողոցների ասֆալտապատում։
2) Եղեգնաձոր համայնքի՝ Եղեգնաձոր բնակավայրի Միկոյան փողոցի 130մ, Նարեկացի փողոցի 80 մ, Շահումյան փողոցի 120մ, Վ. Գևորգյան փողոցի 210մ, Մոմիկի և Նարեկացի փողոցների խաչմերուկի 60մ մայթերի ասֆալտապատում և Սրկողուն գետի վրա գտնվող /Անդրանիկ փողոց/ կամուրջին կից նոր մայթի կառուցում։
3) Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Միկոյան 5, Մոմիկի 2 և 6, Սպանդարյան 2 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատում։
4) Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում։
5) Եղեգնաձոր համայնքի՝ Եղեգնաձոր բնակավայրի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի ջեռուցման համակարգի կառուցման և մասնակի վերանորոգման աշխատանքներ, Եղեգնաձոր բնակավայրի թիվ 5 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի բակի բարեկարգման աշխատանքներ և Մալիշկա բնակավայրի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի վերանորոգման և գազաֆիկացման աշխատանքներ։
6) Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր, Գլաձոր և Գետափ բնակավայրերի ներհամայնքային փողոցների լուսավորության ցանցի կառուցում։
7) Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում։
8) Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի ներհամայնքային փողոցի ասֆալտապատում։
9) Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր, Գլաձոր, Գետափ և Վերնաշեն բնակավայրերի՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների, Եղեգնաձոր բնակավայրի 1941-1945թթ Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների և Դ. Դեմիրճյանի անվան զբոսայգում գտնվող Արցախյան առաջին պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշահամալիրներին կից տարածքների բարեկարգման աշխատանքներ։
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան կազմել և Վայոց ձորի մարզպետարան ներկայացնել սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ծրագրերի ֆինանսավորման հայտերի ամբողջական փաթեթները։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով ներդրում կատարելու համար՝ համայնքի 2022 թվականի բյուջեում նախատեսված են բավարար ֆինանսական միջոցներ:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։