Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Մալիշկա գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 9-ի N 4 որոշման քաղվածքը, 2024 թվականի ապրիլի 22-ի թիվ 1217, 1246 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի հուլիսի 25-ի N Կ-25072024-10-0145 փաստաթուղթը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 63-Ա որոշումը և այն հանգամանքը, որ օտարվող 0․02961 հա հողամասը համարվում է սեփականաշնորհման չափի 20 տոկոսից ավել օգտագործվող հողամաս․
1․ Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0․02961 հա բնակելի կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 10-032-0063-0010, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ 01122024-10-0002) ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Զավեն Արմենի Հարությունյանին։
2․ Սույն որոշման առաջին կետում նշված հողամասի ուղղակի վաճառքի գին ընդունել 70 360 (յոթանասուն հազար երեք հարյուր վաթսուն) ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքի 30 տոկոսը։
3․ Քաղաքացի Զավեն Արմենի Հարությունյանի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: