Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Դավիթ Ստեփանյանի դիմումը․
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոց 5/8 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 0.0024 հա մակերեսով, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, ավտոտնակով ծանրաբեռնված հողամասն ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Դավիթ Սոսի Ստեփանյանին։
2. Վաճառքի գին սահմանել 106 610 (մեկ հարյուր վեց հազար վեց հարյուր տասը) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից։