|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 մարտի 2020 թվականի N 24-Ն |
,,ՍՅՈՒՆԻՔ - ԶԱՐԳԱՑՈՒՄ ,, ՀԿ-ԻՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով․ 1.Տալ համաձայնություն համայնքային բյուջեի բաժին 1 խումբ 6 դաս 1 ոլորտի կապիտալ դրամաշնորհներ հոդվածից /հոդված 4657/ 270000 ՀՀ դրամ գումար հատկացնել ,,Սյունիք-Զարգացում ,, ՀԿ-ին ,,Բնապահպանական կրթություն և իրազեկում Վայոց ձորի (Հայաստան) և Զակարպատիայի (Ուկրաինա) մարզերում ,, ծրագրի իրականացման շրջանակներում Եղեգնաձոր քաղաքում իրականացվող ծրագրի համաֆինանսավորման համար ։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -8 ԱԼՈՅԱՆ ԱՐՏԱԿ ԱՅՎԱԶՅԱՆ ԱՐՏԱՇ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԱՔԱՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|