Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․
1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի հերթական նստաշրջանի՝ մայիսի 19-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 19-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Դրամական օգնություն տրամադրելու մասին։
3) Եղեգնաձոր համայնքի պաշտոնական համացանցային կայքի վարման կարգը սահմանելու մասին։
4) Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման կարգը հաստատելու մասին։
5) Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքը փոփոխելու մասին։
6) «Թավիթիան Վինյարդս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
7) Համայնքային սեփականություն հանդիսացող հողերն աճուրդով օտարելու մասին։
8) Անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին։
9) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 17-ի թիվ 32-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
10) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։