Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21- րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ գլխի պահանջները.
1. Տալ համաձայնություն համայնքային սեփականություն հանդիսացող , նպատակային նշանակությունը` բնակավայրերի , գործառնական նշանակությունը `այլ հողեր , 10-001-0056-0061 կադաստրային ծածկագրով, Երևանյան խճուղի 2-րդ նրբանցք 1 հասցեում գտնվող 2,81773 հա մակերեսով հողամասը 50 տարի ժամկետով մրցույթով կառուցապատման իրավունքով հատկացնելու:
2. Վճարի մեկնարկային չափ սահմանել 391300 ՀՀ դրամ: