Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով.
1. Հաստատել Եղեգնաձոր համայնքի 2022 թվականի բյուջեն․
ա/ եկամուտների գծով - 995466.1 հազար ՀՀ դրամ,
բ/ ծախսային գծով- 995466.1 հազար ՀՀ դրամ։
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` հատված 1։
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման` հատված 2։
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` հատված 3։
5. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասուրդ/՝ հատված 4։
6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասուրդ/ ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` հատված 5։
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման` հատված 6։
8.Սահմանել, որ
ա/ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները,
բ/ ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումները հոդվածների միջև չեն կարող գերազանցել հաստատված ծավալի 15%-ը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա։