Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, պատգամավորների Եղեգնաձորի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 1994 թվականի մարտի 11-ի նիստի համար 4 արձանագրության քաղվածքը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և հանգուցյալ Գուլվարդ Գևորգյանի ժառանգ Նորիկ Սահակյանի դիմումը.
1․ Հանգուցյալ Գուլվարդ Խաչատուրի Գևորգյանին (մահացած՝ 21․01․1999թ․) հատկացված բնակարանին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Ա. Միկոյան փողոց, 13 շենք, 3 բնակարան:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։