Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայսատանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի դրույթներով.
1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 17-ի՝ «Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը առանց մրցույթի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին» թիվ 54-Ա որոշման՝
1) 1-ին կետում «2.26854» թիվը փոխարինել «2.56854» թվով,
2) 2-րդ կետը շարադրել ստորև բերված նոր խմբագրությամբ․
«2․ Սույն որոշման առաջին կետում նշված անշարժ գույքերի վարձակալության համար տարեկան վարձավճար սահմանել 8 000 000 (ութ միլիոն) ՀՀ դրամ։ Վարձավճարը գանձել մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 20-ը:»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: