Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով՝
1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 30-ի արտահերթ նիստի օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 30-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Դրամական օգնություն տրամադրելու մասին։
3) Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման լրացուցիչ ֆինանսավորում ծրագրին մասնակցելու համար նախաձեռնող խմբի կազմը հաստատելու և Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամին դիմելու մասին։
4) Եղեգնաձոր համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեում վերաբաշխում կատարելու մասին։
5) Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին։
6) Ծառեր հատելու համար թույլտվություն տալու մասին։
7) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 8-ի թիվ 80-Ա որոշմամբ հաստատված հավելվածը նոր խմբագրությամբ շարադրելու մասին։
8) Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողատարածքը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։
9) Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու համար համաձայնություն տալու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։