Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ սահմանված կարգի 8-րդ գլխի 44-րդ կետի է) ենթակետը և Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի կողմից տրված եզրակացությունը.
1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում գտնվող 4.30105 հա ընդհանուր մակերեսից 1.73251 հա գյուղատնտեսական նշանակությամբ այլ հողատեսքը (հասցե՝ ք. Եղեգնաձոր 5 հողամաս, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 27052024-10-0003) և 1.73576 հա ընդհանուր մակերեսից 0.0258 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը (հասցե՝ ք. Եղեգնաձոր 7 հողամաս, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 19042024-10-0029) 18 (տասնութ) տարի ժամկետով, առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրել «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ին։
2․ Սույն որոշման առաջին կետում նշված անշարժ գույքերի վարձակալության համար տարեկան վարձավճար սահմանել 800 000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ։
3․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի հետ կնքել անշարժ գույքերի վարձակալության պայմանագրեր:
4. Սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրերի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը թողնել «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի վրա։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: