Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և համասեփականատեր Հրաչիկ Ստեփանյանի դիմումը.
1․ Հանգուցյալ Արգամ Արծրունի Ստեփանյանին,քաղաքացիներ՝ Սեդիկ Ավագի Ստեփանյանին,Հասմիկ Արգամի Ստեփանյանին,Աիդա Արգամի Ստեփանյանին,Հրաչիկ Արգամի Ստեփանյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2153562 վկայական) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Վերնաշեն, 18-րդ փողոց, 6/1 բնակելի տուն:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։