Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-699 հոդվածների և հիմք ընդունելով քաղաքացի Ազատ Համբարձումյանի դիմումը․
1․ Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մշակույթի տան սենյակներից մեկը անհատույց օգտագործման իրավունքով, 5 տարի ժամկետով, տրամադրել քաղաքացի Ազատ Համբարձումյանին՝ համայնքի երեխաների համար դհոլի պարապմունքներ անցկացնելու նպատակով։
2. Առաջարկել Եղեգնաձոր համայնքի ղեկավարին՝ քաղաքացի Ազատ Համբարձումյանի հետ կնքել անհատույց օգտագործման պայմանագիր։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։