Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 137-Ա որոշումը և քաղաքացի Արմեն Ռաֆիկի Մկրտչյանի դիմումը.
1. Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր Կամոյի 2/9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0․00180 հա մակերեսով ավտոտնակով ծանրաբեռնված բնակելի կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0170-0059-001) ուղղակի վաճառքով վաճառել քաղաքացի Արմեն Ռաֆիկի Մկրտչյանին, վաճառքի գին ընդունել կադաստրային արժեքի 100 տոկոսը՝ 80 000 (ութսուն հազար) ՀՀ դրամ։
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3․ Սույն որոշման առաջին կետում նշված հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: