Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով, 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները և այն հանգամանքը, որ շինությունը կառուցվել է քաղաքացի Հակոբ Սուրենի Կարապետյանի կողմից.
1. Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր Ա. Միկոյան փողոց, 14/8 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 72.0 քմ արտաքին մակերեսով շինությունը (ավտոտնակ) և 0.00360 հա զբաղեցրած հողատարածքը (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0051-0283) ուղղակի վաճառքով վաճառել քաղաքացի Հակոբ Սուրենի Կարապետյանին. շինության համար՝ 141 770 (մեկ հարյուր քառասունմեկ հազար յոթ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ և հողատարածքի համար՝ 159 910 (մեկ հարյուր հիսունինը հազար ինը հարյուր տաս) ՀՀ դրամ, ընդհանուր՝ 301 680 (երեք հարյուր մեկ հազար վեց հարյուր ութանասուն) ՀՀ դրամ արժեքով:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: