Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,,Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և ,,Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի և ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով.
1․ Տալ համաձայնություն համայնքային բյուջեում կատարել պլանային փոփոխություն հողի իրացումից առաջացած 1660300 ՀՀ դրամ գումարը ներառել համայնքային բյուջե՝ որպես հողի իրացումից մուտքեր (տող 8411) և նպատակաուղղել
1290300 ՀՀ դրամ բաժին 1 խումբ 6 դաս 1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ ոլորտին՝ այդ թվում
- 148000 ՀՀ դրամ վարչական սարքավորումներ հոդվածին /հոդված 5122/ Եղեգնաձորի ՄՍԿ ՀՈԱԿ-ի կարիքների համար ընդհանուր օգտագործման կիսափափուկ աթոռներ ձեռք բերելու համար
- 65000 ՀՀ դրամ՝ շենքների և շինությունների նորոգում հոդվածին /հոդված 5113/ Միկոյան 13 բնակելի շենքի բակի ցայտաղբյուրի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար
- 1077300 ՀՀ դրամ Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքի համար եվրոպատուհանների և եվրադռների ձեռքբերման և տեղադրման աշխատանքների ֆինանսավորման համար։
- 95000 ՀՀ դրամ բաժին 1 խումբ 1 դաս 1 օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարում ոլորտի այլ մեքենաներ և սարքավորումներ հոդվածին /հոդված 5129/ էլեկտրական ջեռուցիչներ ձեռք բերելու համար։
- 275000 ՀՀ դրամ բաժին 5 խումբ 1 դաս 1 աղբահանություն ոլորտի այլ մեքենաներ և սարքավորումներ հոդվածին /հոդված 5129/ աղբամանների ձեռքբերման ֆինանսավորման համար։
2․ Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 31․10․2019թ․-ի <<ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 88-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։