Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով, 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները և այն հանգամանքը, որ շինությունը կառուցվել է քաղաքացի Վաչիկ Հարունյանի կողմից.
1. Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր Զորավար Անդրանիկի փողոց 19/11 ավտոտնակ հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 13.2 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը (ներքին մակերեսը՝ 9.4 քմ) և 0.00066 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Վաչիկ Զավիկի Հարունյանին շինության համար՝ 26 000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ և հողատարածքի համար՝ 29 320 (քսանինը հազար երեք հարյուր քսան) ՀՀ դրամ արժեքով, ընդհանուր՝ 55 320 (հիսունհինգ հազար երեք հարյուր քսան) ՀՀ դրամ:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: