|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 հունվարի 2025 թվականի N 06-Ա |
«ԳԵԼԻՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱԼԻՇԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով, հիմք ընդունելով 2024 թվականի դեկտեմբերի 24-ին Մալիշկա բնակավայրում անցկացված հանրային լսման արձանագրությունը և այն հանգամանքը, որ հանրային լսման արդյունքում բնակչությունը նախատեսվող գործունեությանը տվել է բացասական կարծիք․ 1․ Տալ անհամաձայնություն՝ Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում «ԳԵԼԻՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող գործունեությանը, համաձայն որի նախատեսվում էր «Մոզ» կոչվող տարածքում 8.22 հա հողատարածքի (կադաստրային ծածկագիր` 10-032-0274-0073) վրա կատարել երկրաբանահետախուզական աշխատանքներ՝ բազալտների որակական և քանակական գնահատական տալու, հետագայում արդյունահանման նպատակով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |
Կողմ -11 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՆԱԶԱՐՅԱՆ ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.06 Մբ)
Արձանագրություն |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|