|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 սեպտեմբերի 2022 թվականի N 116-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐՈՎ ՕՊՏԻԿԱԿԱՆ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով «ՌԵԴԻՆԵՏ» ՓԲԸ-ի տնօրենի գրությունը և դրան կից՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի լիազորագիրը /մուտքի թիվ՝ 1296/․ 1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցի թվով 11 /տասնմեկ/, Վ. Գևորգյան փողոցի թվով 3 /երեք/, Նարեկացի փողոցի թվով 7 /յոթ/, Մոմիկի փողոցի թվով 18 /տասնութ/, Կամոյի փողոցի թվով 21 /քսանմեկ/, ընդհանուր՝ թվով 60 /վաթսուն/, գիշերային լուսավորության հենասյուներով օպտիկական մալուխային գծերի անցկացման համար «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությանը տալ թույլտվություն՝ ամսական 24 000 (քսանչորս հազար) ՀՀ դրամ վճարի դիմաց։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -11 ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՆԱԶԱՐՅԱՆ ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|