Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 62-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և անշարժ գույքի համասեփականատեր Արմեն Կարապետյանի դիմումը.
1. Հանգուցյալ Ջեմմա Եղիշեի Կարապետյանին,քաղաքացիներ՝ Էդվարդ Արշալույսի Կարապետյանին,Արմեն Էդվարդի Կարապետյանին,Ալինա Էդվարդի Կարապետյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Եղեգնաձոր համայնք, Եղեգնաձոր ք., Նոր ավան հասցեում գրանցված անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2104321) վերահասցեավորել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Վ. Համբարձումյան փողոց, 6 բնակելի տուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։