Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 600-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշումների պահանջներով, ինչպես նաև հաշվի առնելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 02-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետի պահանջը, հիմք ընդունելով Արմեն Աղաջանյանի կողմից ներկայացված հայտը.
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Մոմիկի փողոց 8 շենք 47 բնակարան հասցեում գտնվող, քաղաքացի Արմեն Ժորիկի Աղաջանյանին սեփականության իրավունքով պատկանող 39.70 քմ մակերեսով արվեստանոցի գործառնական նշանակությունը փոփոխել՝ դարձնելով բնակելի՝ (բնակարան) առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության:
2. Սույն որոշման առաջին կետում նշված անշարժ գույքին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Մոմիկի փողոց, 8 շենք, 47 բնակարան։
3. Որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից: