Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Արմեն Համբարձումյանի դիմումը.
1. Տալ համաձայնություն՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի փողոց 2/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 10-001-0050-0112 կադաստրային ծածկագրով, 0.00167 հա մակերեսով, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` խառը կառուցապատման, ավտոտնակով ծանրաբեռնված հողամասն ուղղակի վաճառքով օտարելու քաղաքացի Արմեն Ռադիկի Համբարձումյանին։
2. Վաճառքի գին սահմանել 74 180 /յոթանասունչորս հազար մեկ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից։