Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով, հիմք ընդունելով 2025 թվականի հունիսի 6-ին Եղեգնաձորի համայնքապետարանում անցկացված հանրային լսման արձանագրությունը և այն հանգամանքը, որ հանրային լսման արդյունքում բնակչությունը նախատեսվող գործունեությանը տվել է դրական կարծիք․
1․ Տալ համաձայնություն՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում «Լեգրանդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Եղեգնաձոր քաղաքում նախատեսվող գործունեությանը, համաձայն որի նախատեսվում է Եղեգնաձոր քաղաքի Ագարակաձորի խճուղի 2/1/1 հասցեում բնակելի բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցում։
2․ Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հասցեում գտնվող անշարժ գույքը (տարածք) սեփականության իրավունքով պատկանում է «Լեգրանդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։