Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 21-ի N 19-Ա որոշումը և 2025 թվականի մայիսի 14-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած աճուրդի արդյունքները (աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ).
1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի Ս.Ալավերդյան փողոց 17/1 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.0331 հա բնակելի կառուցապատման (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13022025-10-0005, կադաստրային ծածկագիր 10-001-0143-0026) աճուրդում հաղթող ճանաչված Նարեկ Մերուժանի Սմբատյանի (ծնված՝ 14.11.1983թ․) հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վաճառքի գին ընդունել՝ աճուրդում առաջակված առավելագույն գինը՝ 1 620 250 (մեկ միլիոն վեց հարյուր քսան հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: