Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 155-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և «Գոլդեն Պարադիս» ՍՊԸ-ի տնօրեն Վարդանուշ Հովակիմյանի դիմումը.
1․ «Գոլդեն Պարադիս» ՍՊ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Շահումյան փողոց 7 գործարան (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 30072026-10-0034 ) առանձնացվող հատվածներին տրամադրել հետևյալ հասցեները՝
1) 0.06597 հա մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Շահումյան փողոց, 7/1 գործարան,
2) 0.05721 հա մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր, Շահումյան փողոց, 7 գործարան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: