Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով․
1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու թիվ 9 նստաշրջանի չորրորդ՝ 2026 թվականի մայիսի 5-ի արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2026 թվականի մայիսի 5-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Եղեգնաձոր համայնքի ավագանու շահերը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում ներկայացնելու համար լիազորություններ վերապահելու մասին։
3) Եղեգնաձոր համայնքի 2026 թվականի բյուջեում վերաբաշխում կատարելու մասին։
4) Տեղական վճարի գծով արտոնություն սահմանելու մասին։
5) Համայնքային սեփականություն հանդիսացող 15 հա արոտավայրը պարզ գրավոր ձևով վարձակալության տրամադրելու համար համաձայնություն տալու մասին։
6) Տրանսպորտային միջոցների վարձակալության պայմանագրերը վաղաժամկետ լուծելու մասին։
7) Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողատեսքերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։
8) Դպրոցական «Վերջին զանգ» միջոցառմանը աջակցելու համար թույլտվություն տալու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։