Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով, 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները և այն հանգամանքը, որ շինությունը կառուցվել է քաղաքացի Արմեն Զավենի Զաքարյանի կողմից.
1. Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված՝ Եղեգնաձոր համայնք, քաղաք Եղեգնաձոր Զորավար Անդրանիկի փողոց, 17/9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 38.92 քմ արտաքին մակերեսով շինությունը (ավտոտնակ) և 0.00194 հա զբաղեցրած հողատարածքը (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0058-0237) ուղղակի վաճառքով վաճառել քաղաքացի Արմեն Զավենի Զաքարյանին. շինության համար՝ 76 640 (յոթանասունվեց հազար վեց հարյուր քառասուն) ՀՀ դրամ և հողատարածքի համար՝ 86 180 (ութսունվեց հազար մեկ հարյուր ութսուն) ՀՀ դրամ, ընդհանուր՝ 162 820 (մեկ հարյուր վաթսուներկու հազար ութ հարյուր քսան) ՀՀ դրամ արժեքով:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: