Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի պահանջներով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-699 հոդվածների, քննարկելով «Եղեգ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպության ղեկավարի դիմումը․
1․ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Գլաձորյան փողոց, 2-րդ նրբանցք 2 հողամաս հասցեում գտնվող խաղահրապարակը (Հարավարևմտյան թաղամաս)՝ վերակառուցելու և պահպանելու նպատակով, 10 (տասը) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով օգտագործման տրամադրել «Եղեգ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպությանը։
2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ «Եղեգ» բնապահպանա-սոցիալական հասարակական կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ պարտավորեցնելով տարածքի բարեկարգումն ու խաղահրապարակի կառուցումն իրականացնել պայմանագիրը կնքելուց հետո 1 (մեկ) տարվա ընթացքում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։