Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի թիվ 572-Ն որոշման 15-րդ կետի 4-րդ ենթակետը, ինչպես նաև հաշվի առնելով <<Ա․Ա․Բ․ ՊՐՈԵԿՏ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն՝ Արմեն Բադալյանի 19․07․2021թ․-ի թիվ 616 դիումը․
1․ Տալ համաձայնություն <<Ա․Ա․Բ․ ՊՐՈԵԿՏ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Եղեգնաձոր համայնքի վարչական տարածքում Վեհանձ Մերուժանի Հարությունյանի սեփականություն հանդիսացող գտնվող, 1․0052 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք հողատարածքում իրականացելու հողագրունտի հանույթի աշխատանքներ։
2․ Հողագրունտի հանույթի աշխատանքների իրականացման սույն համաձայնությունը տվում է մինչև 2022 թվականի հունվարի 23-ը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։