Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և սեփականատեր Կարեն Խորենյանի դիմումը.
1. Եղեգնաձոր համայնքի գ. Գետափ Եղեգնաձորի խճուղի 2-րդ փակուղի 1 հասցեում գտնվող, Կարեն Գագիկի Խորենյանին սեփականության իրավունքով պատկանող (կադաստրային ծածկագիր` 10-014-0023-0007, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 18032024-10-0037) անշարժ գույքի առանձնացվող հատվածներին տրամադրել հետևյալ ճշտված հասցեները՝
1) 1346.10 քմ մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, գ. Գետափ, Եղեգնաձորի խճուղի, 2-րդ փակուղի 1/1 հողամաս,
2) 1993.20 քմ մակերեսով հատվածին՝ Եղեգնաձոր համայնք, գ. Գետափ Եղեգնաձորի խճուղի 2-րդ փակուղի 1 բնակելի տուն:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։