Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1730-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները և սեփականատեր Արմեն Լյուդվիգի Խաչատրյանի դիմումը.
1. Եղեգնաձոր համայնք, գ. Գետափ, Եղեգնաձորի խճուղի 5/1 հողամաս հասցեում գտնվող, Արմեն Լյուդվիգի Խաչատրյանի սեփականություն հանդիսացող 0.12319 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր` 10-014-0056-0082, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12042023-10-0007) բնակավայրերի նշանակության այլ հողի գործառնական նշանակությունը փոփոխել՝ դարձնելով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։