Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,,Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և ,, Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով.
1.Տալ համաձայնություն 82131 ՀՀ դրամ գումարը ներառել համայնքային բյուջե, որպես պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող այլ ընթացիկ աղբյուրներից տրանսֆերտներ, գրանցելով 1256 տողին և նպատակաուղղել բաժին 10 խումբ 7 դաս 1 սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ ոլորտի կենցաղային և հանրային սննդի նյութեր հոդվածին /հոդված 4267/ բժշկի ցուցումով ինքնամեկուսացած թվով 7 բնակիչներին աջակցությւոն ցուցաբերելու համար ։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։