Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Արա Վարդանյանի և Եղեգնաձորի համայնքապետարանի միջև 2001թ․-ի հուլիսի 17-ին կնքված հողատարածքի վարձակալության պայմանագրի 16-րդ կետը և վերջինիս կողմից 2021թ․-ի սեպտեմբերի 3-ին ներկայացված դիմումը (մուտք՝ 03․09․2021թ․ թիվ 491 դիմում)․
1․ Երկարաձգել Արա Վարդանյանի և Եղեգնաձորի համայնքապետարանի միջև 2001թ․-ի հուլիսի 17-ին կնքված հողատարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը մինչև 2046 թվականը/ 25 տարի/ 150000 դրամ տարեկան վարձավճարով։
2. Հանձնարարել Եղեգնաձորի համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով Արա Վարդանյանի հետ կնքելու վարձակալության պայմանագրի երկարաձգման համաձայնագիր, որի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը կրում է Արա Վարդանյանը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: