Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով «Պրես Ստենդ» ՍՊԸ-ի և Եղեգնաձորի համայնքապետարանի միջև 2015 թվականի մայիսի 21-ին և օգոստոսի 17-ին կնքված հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերի 8․1-րդ կետերը, «Պրես Ստենդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ կազմակերպության կողմից նախատեսվում է պայմանագրերով սահմանված տարածքներում իրականացնել ներդրումային և արդիականացման ծրագրեր․
1․ Տալ համաձայնություն՝ «Պրես Ստենդ» ՍՊԸ-ի և Եղեգնաձորի համայնքապետարանի միջև 2015 թվականի մայիսի 21-ին և օգոստոսի 17-ին կնքված հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերի ժամկետները 5 (հինգ) տարի ժամկետով (մինչև 2030 թվականը) երկարաձգելու համար՝ տարեկան վարձավճար սահմանելով 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր պայմանագրի համար։
2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ «Պրես Ստենդ» ՍՊԸ-ի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերի ժամկետների երկարաձգման համաձայնագրեր:
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված համաձայնագրերի նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը թողնել «Պրես Ստենդ» ՍՊԸ-ի վրա։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: