Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով Վայոց ձորի մարզպետարանի և Եղեգնաձորի համայնքապետարանի միջև 2022 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված ընթացիկ սուբվենցիայի հատկացման N 04/22 պայմանագիրը.
1. Եղեգնաձոր համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 4-ի թիվ 23-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունը․
Պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներին (սուբվենցիաներ) ավելացնել 264 000 (երկու հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ և այն նպատակաուղղել՝ գործառնական դասակարգման 09.1.1 (նախադպրոցական կրթուրյուն) ոլորտի, տնտեսագիտական դասակարգման 4637 (Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին հոդվածին՝ «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականցնող ուսումնական հաստատությունների հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում» ծրագրի շրջանակներում վերապատրաստում իրականցնելու համար:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: