Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և քաղաքացի Վալերիկ Հովհաննիսյանի դիմումը.
1․ Քաղաքացի Վալերիկ Էդվարդի Հովհաննիսյանին (ծնված`13.02.1988թ.) սեփականության իրավունքով պատկանող 0.04023 հա մակերեսով (անշարժ գայքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ 14022025-10-0013, կւսդաստրային ծածկագիր՝ 10-014-0056 0084) անշարժ գույքին տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Գետափ, Եղեգնաձորի խճուղի, 63 հողամաս։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: