Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Կադաստրի կոմիտեի» կողմից տրված գրությունը, ժառանգ Գագիկ Խաչատրյանի դիմումը և վերջինիս կողմից փաստացի հողի օգտագործման և տնօրնման հանգամանքը.
1. Վերականգնել Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, հանգուցյալ Հայկ Պետրոսի Խաչատրյանի անվանբ հաշվառված 0.41220 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-001-0370-0003) գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի հողհատկացման փաստաթղթային հիմքերը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: