Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 50-րդ կետերը, Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 119-Ն որոշման 2-րդ հավելվածի 19-րդ կետը և հանգուցյալ Նազիկ Հովհաննիսյան ժառանգ Մուրադ Հովհաննիսյանի դիմումը.
1․ Հանգուցյալ Նազիկ Արամայիսի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 2326233) տրամադրել հետևյալ հասցեն՝ Եղեգնաձոր համայնք, գյուղ Գլաձոր, 28-րդ փողոց, 1-ին փակուղի, 2 բնակելի տուն:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։