Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 124-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 նոյեմբերի 2025 թվականի N 124-Ն

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ, 33-րդ հոդվածի 4-րդ մասերի պահանջներով.

1․ Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 21-ի թիվ 02-Ն որոշմամբ հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները․

1) Եկամտային մասում՝

ա) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի վարչական բյուջե մուտքագրվող այլ եկամուտներ տողին (տող 1393) ավելացնել 7 191 900 (յոթ միլիոն մեկ հարյուր իննսունմեկ հազար ինը հարյուր) ՀՀ դրամ,

բ) համայնքային սեփականություն համարվող հողի օտարումից գոյացած 79 700 000 (յոթանասունինը միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարը ներառել համայնքային բյուջե՝ հողի օտարումից մուտքեր տողին (տող 6410)․

2) Ծախսային մասում պակասեցնել՝

ա) գործառնական դասակարգման բաժին 04 խումբ 02 դաս 04 (ոռոգում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից 26 000 000 (քսանվեց միլիոն) ՀՀ դրամ,

բ) գործառնական դասակարգման բաժին 01 խումբ 06 դաս 01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից՝ 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ․

գ) գործառնական դասակարգման բաժին 06 խումբ 03 դաս 01 (ջրամատակարարում և կոյուղու համակարգ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ․

դ) գործառնական դասակարգման բաժին 04 խումբ 05 դաս 01 (ճանապարհային տրանսպորտ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5134 (նախահետազոտական ծախսեր) հոդվածից՝ 2 910 000 (երկու միլիոն ինը հարյուր տաս) ՀՀ դրամ.

ե) գործառնական դասակարգման բաժին 01 խումբ 01 դաս 01 (օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում) ոլորտի տնտեսագիտական դասակարգման՝ 5122 (վարչական սարքավորումներ) հոդվածից՝ 600 000 (վեց հարյուր հազար)

3) Ծախսային մասում ավելացնել՝

ա) գործառնական դասակարգման բաժին 01 խումբ 06 դաս 01 (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին՝ 45 160 000 (քառասունհինգ միլիոն մեկ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ՝ նոր գերեզմանատան կառուցման, գազաֆիկացման աշխատանքների, Մալիշկա բնակավայրի մշակույթի տան վերանորոգման լրացուցիչ աշխատանքների  և 4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածին՝ 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ֆինանսավորման համար.

բ) գործառնական դասակարգման բաժին 04 խումբ 05 դաս 01 (ճանապարհային տրանսպորտ) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5113 (շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին՝ 59 168 000 (հիսունինը միլիոն հարյուր վաթսունութ հազար) ՀՀ դրամ՝ ասֆալտապատման և փոսալցման աշխատանների և 4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածին՝ 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ֆինանսավորման համար,

գ) գործառնական դասակարգման բաժին 06 խումբ 04 դաս 01 (արտաքին լուսավորություն) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին՝ 10 882 000 (տաս միլիոն ութ հարյուր ութսուներկու հազար) ՀՀ դրամ Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի լուսավորության ցանցի կառուցման լրացուցիչ աշխատանքների, Մալիշկա բնակավայրի լուսավորության ցանցի աշխատանքների և 4241 (մասնագիտական ծառայություններ) հոդվածին՝ 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ֆինանսավորման համար.

դ) գործառնական դասակարգման բաժին 09 խումբ 01 դաս 01 (նախադպրոցական կրթություն) ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ «Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին սեպտիկայի կառուցման ֆինանսավորման համար, 1 191 900 (մեկ միլիոն մեկ հարյուր իննսունմեկ հազար ինը հարյուր) ՀՀ դրամ՝ 1.5-5 տարեկան կրթության և զարգացման առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների նախադպրոցական կրթության ապահովման ֆինանսավորում՝ «Եղեգնաձորի թիվ 2 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող թվով 4 (չորս) երեխաների համար՝ 297 975 (երկու հարյուր իննսունյոթ հազար ինը հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ, «Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող թվով 7 (յոթ) երեխաների համար՝ 521 456 (հինգ հարյուր քսանմեկ հազար չորս հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ, Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի «Արևիկ» մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ հաճախող թվով 4 (չորս) երեխաների համար՝ 297 975 (երկու հարյուր իննսունյոթ հազար ինը հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ, «Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող թվով 1 (մեկ) երեխաների համար՝ 74 494 (յոթանասունչորս հազար չորս հարյուր իննսունհինգ) ՀՀ դրամ.

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -13

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ

ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՆԱԶԱՐՅԱՆ ՏԻԳՐԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner