Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով․
1․ Հաստատել Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 18-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1) Եղեգնաձոր համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 18-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
2) Դրամական օգնություն տրամադրելու մասին։
3) Եղեգնաձոր համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին։
4) Եղեգնաձոր համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին:
5) Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2024 թվականի (ամենամյա) ծրագիրը հաստատելու մասին։
6) Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի ու շինությունների կառավարման 2024 թվականի (ամենամյա) ծրագիրը հաստատելու մասին։
7) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանու կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին։
8) «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում – Փուլ 2» ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթին Եղեգնաձոր համայնքի մասնակցության հայտը հաստատելու, ներդրում կատարելու և ծրագրի շրջանակներում գումար ստանալու նպատակով արտաբյուջետային հաշիվ բացելու համար համաձայնություն տալու մասին։
9) Որպես նվիրաբերություն գույք ընդունելու և «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին օգտագործման հանձնելու մասին։
10) Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը որոշելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։