Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման պահանջները.
1. Համայնքի ղեկավարի կողմից օրինական ճանաչված համայնք Եղեգնաձոր Եղեգնաձոր ք., Ա. Միկոյան փողոց 5/10 առևտրի սրահ հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 2.99 քմ ընդհանուր մակերեսով շինությունը և 0.00049 հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքով վաճառել Դավիթ Սոսի Ստեփանյանին (ծնված՝ 12.11.1983թ.) շինության համար՝ 86 833 (ութսունվեց հազար ութ հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ և հողատարածքի համար՝ 21 765 (քսանմեկ հազար յոթ հարյուր վաթսունհինգ) ՀՀ դրամ արժեքով, ընդհանուր՝ 108 598 (մեկ հարյուր ութ հազար հինգ հարյուր իննսունութ) ՀՀ դրամ:
2. Քաղաքացու հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: