Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, 2191 հոդվածի երրորդ պարբերության պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի N ՔՏՄ/23/23423-25 գրությունը.
1. Սեփականության իրավունք ունեցող անձի կողմից Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում ինքնակամ շինարարություն իրականացնելու համար՝ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Վարդան Պողոսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2. Վարչական վարույթի քննարկման օր նշանակել սեպտեմբերի 15-ին ժամը 12:00-ին Եղեգնաձորի համայնքապետարանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: