Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի սեպտեմբերի 30-ի՝ N 11-Ն հրամանը․
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Եղեգնաձոր համայնքի ղեկավարի 2023 թվականի մայիսի 24-ի՝ «Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգը հաստատելու և Եղեգնաձոր համայնքի ղեկավարի 2021 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 254 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 289-Լ որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: