Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 42-րդ կետերի պահանջներով՝
1. Տալ թույլտվություն` համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիներում, կանաչապատ և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում, բազմաբնակարան շենքերի բակերում բնակչության ազատ տեղաշարժին, անվտանգ երթևեկությանը խոչընդոտող, մայթերի մակերեսները վնասող` չոր, ըստ անհրաժեշտության նաև կիսաչոր, ծառերը հատելու և սանիտարական հատման աշխատանքներ իրականացնելու համար:
2. Սույն որոշման առաջին կետում նշված աշխատանքներն իրականացնել «Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի միջոցով:
3. Աշխատանքների արդյունքում առաջացած վառելափայտը տրամադրել համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին:
4. Աշխատանքներին մասնակից դարձնել համայնքային ոստիկանության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցներին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: