Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Եղեգնաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 290-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգնաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, +374 281 22020,28125183, yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2025 թվականի N 290-Ա

ԱՃՈՒՐԴՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾԻ ՀԵՏ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգնաձոր համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 19-ի N 43-Ա որոշումը և 2025 թվականի մայիսի 14-ին Եղեգնաձորի համայնքապետարանում կայացած աճուրդի արդյունքները (աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ).

1. Եղեգնաձոր համայնքի   Գետափ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.57894 հա այլ հողի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 13032025-10-0014, կադաստրային ծածկագիր 10-014-0129-0061), գյուղատնտեսական նշանակության 0.07377 հա այլ հողի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07032025-10-0004, կադաստրային ծածկագիր 10-014-0195-0010) , գյուղատնտեսական նշանակության 0.24118 հա այլ հողի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 10032025-10-0016, կադաստրային ծածկագիր 10-014-0129-0058) և գյուղատնտեսական նշանակության 0.13252 հա վարելահողի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03032025-10-0016, կադաստրային ծածկագիր 10-014-0128-0077)  աճուրդում հաղթող ճանաչված Նաիրի Լյուդվիգի Խաչատրյանի (ծնված՝ 25.10.1976թ․) հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողատեսքերի վաճառքի ընդհանուր գին ընդունել՝ աճուրդում առաջարկված առավելագույն գինը՝ 376 200 (երեք հարյուր յոթանասունվեց հազար երկու  հարյուր) ՀՀ դրամ, այդ թվում՝ 0.57894 հա այլ հողի համար  126 570 (մեկ հարյուր քսանվեց հազար հինգ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ,0.07377 հա այլ հողի համար 16 170 (տասնվեց հազար մեկ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ,0.24118 հա այլ հողի համար 52 710 (հիսուներկու հազար յոթ հարյուր տասը) ՀՀ դրամ և 0.13252 հա վարելահողի համար 180 750 (մեկ հարյուր ութսուն հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Եղեգնաձոր, Շահումյան 1
+374 281 22020,28125183
yeghegnadzor@gmail.com,yeghegnadzor.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53089962@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner