Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի ապրիլի 9-ի N 4 որոշման քաղվածքը, 2024 թվականի ապրիլի 22-ի թիվ 1217, 1246 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, առաջին պետական գրանցման հանգամանքը և Զավեն Արմենի Հարությունյանի լիազորված անձ՝ Նարգիզ Սամվելի Հարությունյանի դիմումը․
1. Ճանաչել քաղաքացի՝ Զավեն Արմենի Հարությունյանի (ծնված` 1983թ.) սեփականության իրավունքը Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի 16-րդ փողոց, 13/1 հասցեում գտնվող, հողաբաժնի չափից ավել օգտագործվող 931.8 քմ բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ։
2. Սեփականաշնորհման չափի 20 տոկոսից ավել օգտագործվող 296.1 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Զավեն Արմենի Հարությունյանին։
3. 296.1 քմ մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի գինը սահմանել 70 360 (յոթանասուն հազար երեք հարյուր վաթսուն) ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքի 30 տոկոսը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: