Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով․
1. Եղեգնաձոր համայնքի ղեկավարի 2025 թվականի հուլիսի 29-ի՝ «Հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին» թիվ 436-Ա որոշման հիմնական մասի առաջին կետը շարադրել ստորև բերված նոր խմբագրությամբ.
«1․Վերականգնել քաղաքացիներ Կարեն Հենրիկի Հակոբյանին (ծնված` 01.01.1971թ.) և Վերջինա Համբարձումի Համբարձումյանին (ծնված` 02.03.1941թ.) հատկացված՝ Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի Հ. Մեղապարտի փողոց 6/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության 0․08 հա բնակելի կառուցապատման հողամասի (կադաստրային ծածկագիր` 10-001-0190-0007) հողհատկացման փաստաթղթային հիմքերը և ճանաչել նրանց սեփականության իրավունքը:»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից