Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,,Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի , ,,Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 16․03․2020 թվականի թիվ 298-Ն և Հայաստանի Հանրապետության պարետի 31․03․2020 թվականի թիվ 27 որոշումները․
1. Տալ համաձայնություն համայնքային բյուջեի բաժին 11 խումբ 1 դաս 2 ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ ոլորտի վարչական մասի պահուստային միջոցներ հոդվածից /հոդված 4891/ 2699000 ՀՀ դրամ պակասեցնել ՝ ավելացնելով այդ թվում․
- 150000 ՀՀ դրամ բաժին 1 խումբ 3 դաս 3 ընդհանուր բնույթի այլ ծառայություններ ոլորտի կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում հոդվածին /հոդված 4851/ Գառնիկ Նիկալայի Խաչատրյանի կողմից դատարանում իրականացված ծախսերի փոխհատուցման համար ։
- 1500000 ՀՀ դրամ բաժին 1 խումբ 1 դաս 1 օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարում ոլորտի էներգետիկ ծառայություննր հոդվածին /հոդված 4212 / էներգիայի ծախսերի ֆինանսավորման համար ։
- 65000 ՀՀ դրամ բաժին 1 խումբ 1 դաս 1 օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարում ոլորտի գրասենյակային նյութեր և հագուստ հոդվածին /հոդված 4261/ որոշումների և արձանագրությունների գրանցամատյանների և այլ գրասենյակային նյութերի ձեռք բերման ֆինանսավորման համար ։
- 600000 ՀՀ դրամ բաժին 4 խումբ 2 դաս 4 ոռոգում ոլորտի հատուկ նպատակային նյութեր հոդվածին /հոդված 4269/ համայնքի ,,Թաշկինակի ձոր,, հանդամասի ոռոգման ցանցի 400գծմ հատվածի նորոգման համար պոլիէթիլային խողովակների ձեռք բերման համար։ Խողովակների մոնտաժման աշխատանքներն իրականացնել հողի սեփականատերերի միջոցներով ։
- 134000 ՀՀ դրամ բաժին 5 խումբ 6 դաս 1 շրջակա միջավայրի պաշտպանություն /այլ դասերին չպատկանող/ ոլորտի ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին հոդվածին /հոդված 4637/ համայնքում ոռոգման առուների մաքրման աշխատանքների ֆինանսավորման համար
- 250000 ՀՀ դրամ բաժին 1 խումբ 1 դաս 1 օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարում ոլորտի առողջապահական և լաբորատոր նյութեր հոդվածին /հոդված 4266/ համայնքապետարանի կարիքների համար առողջապահական նյութերի ձեռք բերման համար ։
2․ Տալ համաձայնություն համայնքային բյուջեի ֆոնդային մասի բաժին 1 խումբ 6 դաս 1 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ ոլորտի շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածից /հոդված 5113/ 990000 ՀՀ դրամ պակասեցնել ՝ ավելացնելով նույն ոլորտի այլ մեքենաներ և սարքավորումներ հոդվածին /հոդված 5129/ համայնքում հանցագործությունների նախահսկման, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման և բացահայտման, ինչպես նաև կորանավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով, տեսահանման համակարգի ձեռք բերման ֆինանսավորման համար ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտանական հրապարակմանը հաջորդող օրվանից։