Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և 74-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թիվ 36 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 43-Ա որոշումը
1․ Ի գիտություն ընդունել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնի ստանձման երդման հետևյալ տեքստը՝
«Ստանձնելով Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը` երդվում եմ.
Համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։